«Ռիսկը շատ մեծ է, որն առաջին հերթին վերաբերում է նրանց կյանքի անվտանգությանը, որովհետև կալանավայրերում կալանավորների վրա ազդելու բազմաթիվ տեսանելի և ոչ տեսանելի եղանակներ կան։ Մեկ գործ ունեմ, որն Ուկրաինայի դեմ շահել եմ, որտեղ կալանավորին սնդիկով թունավորել էին, նա շատ լուրջ հիվանդություններով է հիվանդացել։ Նաև՝ անձանց իրենց պաշտպանությանը նախապատրաստելու իրավունքն է, որը նման պայմաններում ռեալ չէ»,- ընդգծեց Արա Ղազարյանը։
Ցավոք սրտի, բանակում այս իրավիճակի դեմ խուլ դժգոհության ազդակներ չկան։ Իհարկե, միջին և ցածր սպայակազմի հետ հանդիպումներում նրանք սարսափելի դժգոհություններ են արտահայտում, բայց վերնախավն ինչ-որ կերպ հարմարվել է գործող իշխանության օրակարգին և ամեն ինչ անում է այն սպասարկելու համար։ Դժվար է ասել՝ ովքեր են հուշում Նիկոլ Փաշինյանին, բայց նա քայլեր է անում, որոնցով բանակի վերնախավին դարձնում է իրեն հլու-հնազանդ։