ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի տանը, իր խոսքով, արտակարգ հանդիպում է անցկացնում ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։
#ՀԻՄԱ․ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՌԱՆԱՁՆԱՏԱՆԸ․ #ՈՒՂԻՂ
Մերձավորարևելյան աշխարհաքաղաքական հավասարումները թևակոխում են սկզբունքորեն նոր, առավել կոշտ դիմակայության փուլ, որտեղ տասնամյակներով գործող զսպման ավանդական մեխանիզմները արագորեն փոխարինվում են ուղղակի պատերազմական պատրաստության դոկտրիններով։
Նոյեմբերի 3-4-ը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնք կազմակերպվել են Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի կողմից։
Շվեյցարիան, հետևելով Եվրամիությանը, հանել է պատժամիջոցները գործարարներ Միխայիլ Ֆրիդմանի և Ալիշեր Ուսմանովի նկատմամբ։ Նրանց անուններն այլևս չկան երկրի Տնտեսական հարցերի պետական քարտուղարության (SECO) պատժամիջոցների ցանկում։
Հայտարարե՞լ է ճնշումներ, ճնշումներ կստանան, մենք ենք ճնշում գործադրելու. Անուշ Միրզոյան
Այսօր լրացավ մեկ տարին, ինչ բացահայտվել է, որ Աշոտ Հովհաննիսյանի անվան ինստիտուտը 5 տարի ՀՀ քաղաքացու հարկերից գաղտնի ստացել է շուրջ կես միլիոն դոլար՝ 2020-2025թթ։ Դրան գումարենք Խանջյան փողոցում 15 տարվա անհատույց վարձակալումը, լինում է 1 միլիոն դոլարից ավելի։
Թուրքիայում գնաճը շարունակում է պահպանվել շուրջ 30 տոկոսի մակարդակում՝ ձեռք բերելով քրոնիկ բնույթ։ Այս մասին հայտնել է տնտեսագետ Էսֆենդեր Քորքմազը՝ անդրադառնալով Թուրքիայի վիճակագրական կոմիտեի հրապարակած հոկտեմբերյան տվյալներին։
Սպիտակ տունը X սոցիալական ցանցում հրապարակել է Դոնալդ Թրամփի լուսանկարը՝ հիշեցնելով, որ նա շարունակում է մնալ ԱՄՆ նախագահը։ Հրապարակումն արվել է չորեքշաբթի՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության կրած խոշոր պարտության հաջորդ օրը։
#ՀԻՄԱ․ ԴԱՏԱՐԱՆԸ ՔՆՆՈՒՄ է ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՀԱՐՑԸ․ #ՈՒՂԻՂ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դարձել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում դեմոկրատների համոզիչ հաղթանակի պատճառը։ Նրա գնահատմամբ՝ հենց ռազմական հակամարտությունն է հանգեցրել հանրապետականների պարտությանը, որն անակնկալ էր Վաշինգտոնի համար։
Բաղայիի գնահատմամբ՝ «Վաշինգտոնի ամբարտավանությունը և Իրանի ժողովրդի տոկունության թերագնահատումը հանգեցրել են Իրանի դեմ ամերիկյան արշավի ձախողմանը»։
ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցությունը։ Սենատում դեմոկրատները կստանան առնվազն 54 մանդատ՝ հաղթանակ տանելով, ի թիվս այլ նահանգների, Տեխասում և Կանզասում, որտեղ տասնամյակներ շարունակ հաղթել են հանրապետականները։
Մատենադարան է այցելել տիեզերական և էներգետիկ ոլորտներում իր նորարարական նախագծերով հայտնի ամերիկացի ճարտարագետ և գործարար Քեմ Ղաֆարյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է երկրի քաղաքացիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվ։
9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հայտնում են Քննչական կոմիտեից։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը, պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Ծովինար Վարդանյանը և Մարիամ Պողոսյանը նոյեմբերի 4-ին հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան IBX, X-energy և Quantum Space ընկերությունների համահիմնադիր Քեմ Ղաֆֆարիանին, ով 2026թ. Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրն է:
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին Բաթումիում ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ցոտնե Անանիձեն։
Պատմականորեն Կովկասյան տարածաշրջանը մնացել է հյուսիսի, արևմուտքի և հարավի մերձավոր հարևանների մրցակցության ու փոխգործակցության թատերաբեմ՝ լինի դա Բյուզանդական կայսրությունն ու Սասանյան Պարսկաստանը, թե Օսմանյան խալիֆայությունն ու Ղըզըլբաշների շիա տերությունը, որոնց միջև երկարատև պատերազմները հանգեցրել են ամբողջ ժողովուրդների և առանձին էթնոկրոնական խմբերի ներկայացուցիչների զանգվածային տեղահանումների ու վերաբնակեցման։
Թեև Նարեկ Կարապետյանը չի ներկայացրել մանրամասներ՝ խոստանալով անել դա ավելի ուշ, այդուհանդերձ նախօրեին տեղեկություն էր հայտնվել, որ նոյեմբերի 5-ին տեղի կունենա տարբեր քաղաքական ուժերի հավաք-հանդիպում Սամվել Կարապետյանի հետ, որի ընթացքում կքննարկվի միասնական ձևաչափի հարց։
Թուրքիայում կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր։ 2026 թ. հոկտեմբերին տղամարդկանց կողմից սպանվել է առնվազն 20 կին, ևս 45-ը ենթարկվել են բռնության։ Սեռական բռնության է ենթարկվել նաև 9 երեխա։ Այս մասին հայտնում է թուրքական Bianet կայքը՝ հիմնվելով տեղական և ազգային լրատվամիջոցների հրապարակումների վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Սպանությունների մեծ մասի հեղինակները եղել են […]
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և շարունակական աջակցությունը՝ ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ռազմավարական նշանակությունը ՀՀ մաքսային ենթակառուցվածքների արդիականացման, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման և միջազգային առևտրի դյուրացման գործում։
Մեկ ժամից կլինենք Հակակոռուպցիոն դատարանում, դրանից հետո կսկսվեն մյուս քայլերը․ Նարեկ Կարապետյան
Սամվել Կարապետյանին տանում են կալանավորելու. ուղիղ կադրեր Քննչական Կոմիտեից
Ռուսաստանի ժողովուրդը համախմբվել է հատուկ ռազմական գործողության մասնակից զինծառայողների աջակցության շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ըստ մեր տեղեկությունների, այսօր երեկոյան «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպելու են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր Սամվել Կարապետյանը, սակայն Փաշինյանը ԱԱԾ-ին որպես գործիք օգտագործելով՝ խուզարկություններով փորձեց խոչընդոտել դրան: Հանդիպումը տեղի կունենա առանց Սամվել Կարապետյանի:
Ռուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին և ձգտում է համագործակցության: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ֆրանսիական Le Parisien թերթի հաղորդմամբ՝ կիբերհարձակման հետևանքով այն խցիկներում, որտեղ դոնորական արյան նմուշները պետք է պահպանվեին մինուս 30°C ջերմաստիճանում, ջերմաստիճանը բարձրացել է մինչև 110°C։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրամիությանն առաջարկում է հանրապետության հետ երկխոսություն սկսել, այն վարել ոչ թե փակ դռների հետևում, այլ հրապարակայնորեն։Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: