Բաժիններ՝

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագահել է ԵԱՏՀ խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով Կահիրեից մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի այս տարվա անդրանիկ նստին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում խորհրդի անդամները մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն հեռանկարային ծրագրերի և առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ: Քննարկվել է ԵԱՏՄ թվային օրակարգը, ինչպես նաև երրորդ երկրների հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքն ու դրանց ուղղությամբ 2019 թվականին նախատեսվող աշխատանքները: Նիստի ընթացքում նաև հաստատվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը:

Մհեր Գրիգորյանը՝ որպես ԵԱՏՀ խորհրդի նախագահ, ամփոփելով նիստի արդյունքները, շնորհակալություն է հայտնել նախորդ տարվա ընթացում ԵԱՏՀ խորհրդի նախագահ, ՌԴ առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովին այդ պաշտոնում կատարված արդյունավետ աշխատանքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031