Անգելա Մերկելը՝ ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման մասին
«Մենք հասկանում ենք, որ Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված, որոնց հետ ունենք նաև Ասոցացման համաձայնագրեր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է, դա սերտորեն առնչվում է նաև միգրացիոն քաղաքականության հարցերի հետ: Մենք ակնկալում ենք, որ այդ հարցն առաջընթաց կունենա, և մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման խնդիրը ե՞րբ կլուծվի:
Ն.Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ եկողներն ավելի շատ են, քան հեռացողները, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները որպես գործընթաց պետք է ոչ թե ՀՀ-ից արտագաղթը խրախուսեն, այլ հայրենադարձությունը. «Եվ, իհարկե, քաղաքական գործընթացի հաջողությունը կերաշխավորի նաև այդ գործընթացը»: