Բաժիններ՝

«Կրիշտիանու կրտսերը կդառնա այնպիսին, ինչպես ես եմ: Վստահ եմ 100%-ով». Ռոնալդու

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հուսով է, որ իր որդին կդառնա ֆուտբոլիստ:

«Նա շատ մրցունակ է, ինչպես ես երիտասարդ ժամանակ, և նա չի սիրում պարտվել:

Նա կդառնա այնպիսին, ինչպես ես եմ: Վստահ եմ 100%-ով: Հուսով եմ, որ իմ փորձով և մոտիվացիայով ես կկարողանամ նրան ինչ-որ բան սովորեցնել, բայց դուք գիտեք, որ նա կդառնա այն, ինչ նա ուզում է:

Ես միշտ աջակցում եմ նրան, և ես ցանկանում եմ, որ Կրիշտիանու կրտսերը դառնա ֆուտբոլիստ: Կարծում եմ՝ նա ունի դրայվ:

Նա լավ վիճակում է, արագ է, ունի հմտություններ, նա կարող է լավ հարվածել: Բայց վերջում նա պետք է որոշում կկայացնի:

Նա դեռ երիտասարդ է, չեմ ուզում ճնշում գործադրել նրա վրա: Բայց իմ երազանքն է, որ իմ որդին դառնա ֆուտբոլիստ»,- նշել է Ռոնալդուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս