Բաժիններ՝

Ռազմական ոստիկանության պետն ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն օգոստոսի 23-ին ընդունել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի նպատակն էր փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Քննարկմանը մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմական ոտիկանության բարձրաստիճան սպայական կազմը: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձի փոխանակման, համագործակցության շրջանակի հետագա ընդլայնման և զարգացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս