Բաժիններ՝

«Ռեալը» ցանկանում էր ստորագրել «Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգոյին, բայց փոշմանել է

«Վալենսիա» հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարող է իր կարիերան շարունակել «Ռեալում»:

Իսպանացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցով հետաքրքրված է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին:

Ռոդրիգոյի պայմանագրով նախատեսված հրաժարագինը 120 մլն եվրո է: Ֆուտբոլիստը չի բացառել «Ռեալ Մադրիդ» հնարավոր վերադարձի մասին լուրերը: Հիշեցնենք, որ Ռոդրիգոն մադրիդյան ակումբի սան է:

«Վալենսիայի» տեսակետն իմանալուց հետո, սակայն, մադրիդյան ակումբը հրաժարվել է Ռոդրիգոյին գնելու մտքից:

Մադրիդը ներկայացնող ակումբը պատրաստ չէ 120 միլիոն եվրո վճարել Ռոդրիգոյի համար և 27-ամյա խաղացողի համար որևէ առաջարկ չի արել:

Հնարավոր է՝ «Ռեալն» ընտրել է հատուկ ռազմավարություն: Նրանք ցանկանում են այնպես անել, որ վալենսիացիները սկսեն բանակցությունները և իջեցնեն ֆուտբոլիստի գումարը մինչև տրանսֆերային պատուհանի դեդլայնը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս