![](/banners/BeFunky-design.jpg)
Ռակիտիչը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/rakitic-barcelona-comeback-hope.jpg)
Կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կշարունակի խաղալ կատալոնական «Բարսելոնայում»:
Խորվաթ կիսապաշտպանը ՊՍԺ-ից առաջարկ է ստացել, սակայն 30-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Կատալոնիայում: Ակումբում Ռակիտիչին վստահում են և ցանկանում են նոր պայմանագիր առաջարկել:
Ռակիտիչի՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը, հրաժարագինը 125 մլն եվրո է: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնացիներն ավելի քիչ գումարի դիմաց բաց չեն թողնի ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ ֆրանսիական «Մոնակոն» և ՊՍԺ-ն ցանկանում են գնել խորվաթ կիսապաշտպանին:
Երկու ակումբներն էլ կատալոնական թիմին լուրջ առաջարկներ են ներկայացրել:
Կատալոնական ակումբը Ռակիտիչի համար առաջարկներ է ստացել մի շարք ակումբներից, սակայն դրանցից ոչ մեկը լրջորեն չի քննարկել:
Սիրարփի Աղաբաբյան