Բաժիններ՝

Ռուսական ռազմաբազայի բժիշկները մասնակցում են ուսումնական վարժանքների

Հայաստանում ռուսական ռազմաբազայի և դրան կից ռազմական հոսպիտալի բժիշկները մասնակցում են հատուկ տակտիկական ուսումնական վարժանքների՝ մասնագիտական պատրաստականության մակարդակը ստուգելու համար:

Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Կամհուդ» և «Ալագյազ զորավարժարաններում անցկացվող ուսումնական վարժանքների ընթացքում ռազմական բազմապրոֆիլ մասնագետները պայմանական հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքով կրակի տակ պահվող գոտում իրականացնում են զինծառայողներին, նրանց ընտանիքներին, քաղաքացիական անձնակազմին բժշկական օգնություն ցուցաբերելու առաջադրանքներ:

Ռազմական բժիշկները նաև իրականացնում են բազմապրոֆիլ դաշտային հոսպիտալի ձևավորման առաջադրանքներ՝ պայմանական վիրավորներին, տուժածներին մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու, զորավարժությունների անցկացման վայրից նրան տարհանումն ապահովելու, առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Ուսումնական վարժանքներին մասնակցում է ավելի քան 200 զինծառայող և քաղաքացիական անձնակազմի ներկայացուցիչ, շուրջ 50 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» օդանավակայանի բանակային ավիացիայի ուղղաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս