Բաժիններ՝

Կոճակավոր հեռախոսների նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է

Կոճակավոր հեռախոսների վաճառքները, որոնք մուտք չունեն Համացանց, 2017 թվականին հինգ տոկոսով աճել են: Հնացած մոդելների նկատմամբ մեծ հետաքրքրությունը երկար տարիներ ի վեր նկատվում է առաջին անգամ, տեղեկացնում է Sky News-ը:

Ըստ որում սմարթֆոնների վաճառքներն անսպասելիորեն ցածր աճ են արձանագրել՝ երկու տոկոս, գրել է հրատարակությունը: Հեռախոսներ գնելիս առաջնահերթությունների փոփոխման պատճառ կարող է լինել հոգնածությունը սոցիալական ցանցեր շուրջօրյա մուտք գործելուց: Օգտատերերը գիտակցաբար իրենց զերծ են պահում Instagram-ում կամ Facebook-ում նորացումների ստուգումից՝ գնելով Համացանց մուտքի հնարավորություն չունեցող մոդելներ:

Fox News-ի տվյալների համաձայն՝ միջին օգտատերը սմարթֆոնում նորություններն ստուգում է յուրաքանչյուր 12 րոպեն մեկ: Ofcom-ի հետազոտությունը հաշվարկել է, որ բրիտանացիների 78 տոկոսն իր կյանքը չի պատկերացնում առանց հեռախոսի: Սովորաբար ավագ սերունդն օրական առցանց անցկացնում է երկու ժամ 28 րոպե, իսկ 18 – 24 տարեկանների շրջանում Համացանցում գտնվելը հասնում է երեք ժամ 14 րոպեի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս