Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան դադարեցրել է ՌԴ-ից թռչնամսի և ձվի ներմուծումը թռչնագրիպի պատճառով

Սաուդյան Արաբիան ռուսական թռչնամսի եւ ձվի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանել ՌԴ-ի մի շարք մարզերում բարձրախտածին H5 թռչնագրիպի տարածման պատճառով: Այդ մասին ասված է Սաուդյան Արաբիայի պարենի եւ դեղորայքի գլխավոր վարչության (SFDA) հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ SFDA-ն «ժամանակավորապես արգելել է թռչնամսի ու ձվի եւ դրանց հիման վրա պատրաստված մթերքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից բարձրախտածին H5 թռչնագրիպի տարածման պատճառով»:

«Վարչության որոշումը հիմնված է Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության զեկույցի վրա, որում իրազեկվել է Ռոստովի, Կոստրոմայի եւ Պենզայի մարզերում թռչնագրիպի հայտնվելու դեպքերի մասին»,-հայտարարել են SFDA-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս