Թուրքիան վաճառել է իր կողմից գնված ամերիկյան պարտատոմսերի 45 տոկոսը

Թուրքիան, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ամերիկյան պարտատոմսերն անցյալ տարվա վերջին կիսամյակի համեմատությամբ նվազեցրել է 23.8 միլիարդ դոլարով: Եթե նախորդ տարվա դեկտեմբերի դրությամբ Թուրքիայի կողմից ձեռք բերված  ամերիկյան պետական պարտատոմսերի ընդհանուր արժեքը կազմում էր 52․6 մլրդ դոլար, ապա 2018թ․ առաջին կեսին դրանց ծավալը նվազեցվել է 45.24%-ով՝ կազմելով 28.8 միլիարդ դոլար:

Ամենից շատ ամերիկյան պետական պարտատոմսեր ձեռք բերած երկիրը Չինաստանն է, որը 2018 թվականի հունիս ամսվա դրությամբ տնօրինում է 1 տրիլիոն 178 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան պարտատոմսերի։ Այս ցուցակում երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 1 տրիլիոն 30 միլիարդ դոլարով։ Իսկ երրորդ տեղում Բրազիլիան է, որի ձեռք բերած ամերիկյան պետական պարտատոմսերի ընդհանուր արժողությունը կազմում է 300 միլիարդ դոլար։

ԱՄՆ պատժամիջոցների թիրախում գտնվող Ռուսաստանի պարտատոմսերը անցյալ տարվա վերջին կիսամյակի համեմատությամբ հունիս ամսին նվազել են 87․3 միլիարդ դոլարով: Եթե 2017թ. դեկտեմբեր ամսվա վերջին պարտատոմսերը կազմում էին 102․2 միլիարդ դոլար, ապա 2018թ. հունիս ամսվա դրությամբ այս ցուցանիշը նվազել է՝ հասնելով 14․9 միլիարդ դոլարի:

CNN Türk

Տեսանյութեր

Լրահոս