«Հնարավոր է՝ վերանշանակվեմ». Պարգև Օհանյանը դիմել է ՀՀ նախագահին

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը դիմել է հանրապետության նախագահին՝ իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար։

«Բայց կարծես թե այս ձեռնարկը փոքր-ինչ անհեռանկար ընթացքի մեջ է. այն վերահասցեագրվել է դատական դեպարտամենտ, պատճենը ուղարկվել է ԲԴԽ»,- այսօր լրագրողների հետ համդիպմանն ասաց նա։

«Հնարավոր է՝ նոր ցուցակ պետք է կազմվի, տեսնենք, հնարավոր է՝ որոշ հիմքերով ոչ թե վերականգնվեմ, այլ վերանշանակվեմ. հնարավոր է, տեսնենք»,- ասաց նա:

ՀՀ նոր կառավարության գործունեության 100 օրվա վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Ունենք ամենակարևորը՝ ցանկություն։ Ես կարծում եմ՝ ամենակարևորը ցանկությունն է, ձգտումը, որը կա, ես դա տեսնում եմ, իսկ արդյունք՝ 100 օրում ի՞նչ պետք է ունենանք: Եթե 10 տարի, գուցե 20 տարի մենք հետընթաց ենք ունեցել՝ իրավական և այլ ոլորտներում: Ես լավատես եմ և կարծում եմ՝ դրա համար հիմքեր կան, պետք է ուղղակի համբերել, յուրաքանչյուրս էլ մեր չափով պետք է օգնենք կառավարությանը»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս