Թուրքիան լքել է ԱՄՆ-ի պետպարտքի խոշորագույն պահառուների ցուցակը

Թուրքիան հունիսին կրճատել է ներդրումները ԱՄՆ-ի պետական պարտքում եւ լքել ամերիկյան գանձապետական արժեթղթերի խոշորագույն պահառուների ցուցակը: Այդ մասին վկայում են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալները:

Հաշվետու ամսում ԱՄՆ-ի պետպարտքում Թուրքիայի ներդրումները կրճատվել են մինչեւ 28,8 մլրդ դոլար այն դեպքում, երբ մայիսին այդ ցուցանիշը կազմում էր 32,6 մլրդ դոլար: Թուրքիան անցյալ տարվա նոյեմբերից շարունակաբար նվազեցրել է իր ներդրումները ԱՄՆ-ի պետական պարտատոմսերում:

Այն ժամանակ դրանց ծավալը կազմում էր 61,2 մլրդ դոլար՝ ավելի քան կրկնակի գերազանցելով ներկայիս մակարդակը: Հունիսյան կրճատման արդյունքում Թուրքիան դուրս է մնացել ամերիկյան պետական պարտքի խոշորագույն պահառուների ցուցակից:

Այժմ այդ ցուցակի վերջին տեղն զբաղեցնում է Ֆիլիպինները, որի ներդրումները գնահատվում են 31,6 մլրդ դոլար: Հունիսի արդյունքներով՝ ցուցակի առաջատարն է մնացել Չինաստանը. ԱՄՆ-ի պետպարտքում նրա ներդրումները գնահատվում են 1,179 տրլն դոլար, ինչը 0,4 տոկոսով պակաս է մայիսի համեմատությամբ:

Երկրորդ հորիզոնականում Ճանպոնիան է, որի ներդրումները նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել են 1,75 տոկոսով եւ գնահատվում են 1,03 տրլն դոլար: ԱՄՆ-ի պետական պարտքի՝ մեծությամբ երրորդ պահառուն Բրազիլիան է, որի ներդրումները կազմում են 300,1 մլրդ դոլար (մայիսի նկատմամ աճը՝ 0,3 տոկոս), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս