Բաժիններ՝

«Սիլաչի» հյուրանոցից 120 մարդ է տարհանվել. փրկարարները ոչինչ չեն հայտնաբերել

Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 21:33-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 22:20-ին փրկարարներն ավարտել են հյուրանոցից մարդկանց տարհանումը (120 հոգի): Ժամը 23:36-ին աշխատանքներն ավարտվել են. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս