Հայտնի է սեզոնի ամենատարածված աքսեսուարը
A տառի տեսքով կախազարդը, որը թողարկվել է Celine ֆրանսիական նորաձեւության տան կողմից, Mirror հրատարակության կարծիքով, դարձել է սեզոնի առավել տարածված աքսեսուարը:
Զարդն ամառային ամենագլխավոր թրենդներից մեկն է դարձել հայտնիների եւ բլոգերների շրջանում: Այսպես, ամերկիկացի թոփ-մոդել Էմիլի Ռատակովսկին օգոստոսի 14-ին իր Instagram-ում լուսանկար Է հրապարակել՝ կրծքին խոշոր S տառով: Սոցցանցերում հայտնի ֆեշն-բլոգեր Էլին Կապլանը նույնպես բաժանորդներին ցույց է տվել իր մանյակը՝ Celine-ի Alphabet հավաքածուից:
Թրենդը պաշտպանել է ձեռնարկատեր, մոդել եւ ոճաբան Լենա Թեռլաթերը: Հռոմում արված լուսանկարում աղջիկը կանգնած Է ճերմակ կոմբինեզոնով, որը նա լրացրել է ոսկեզօծված M տառով: Պղնձից պատրաստված չորսսանտիմետրանոց ոսկեզօծ կախազարդը Celine-ի պաշտոնական կայքում հասանելի է 320 դոլար գնով: