Բաժիններ՝

Ֆիլիպիններում բանուկ ճանապարհով ուրվական է անցել մեքենաների միջով

Այս վախեցնող կադրերը նկարահանվել են երկու տարբեր վայրերում, որոնք գտնվում են միմյանցից ոչ հեռու, բայց ուրվականի սեւավուն կերպարանքն ամենուրեք նույնն է:

Տեսահսկման խցիկով նկարահանված կադրերում երեւում է, թե ինչպես են սովորական ճանապարհի երկու ուղղություններով երթեւեկում ավտոմեքենաները:

Մոտավորապես 15 վայրկյան անց վերին մասում կարելի է տեսնել, թե ինչպես է, չգիտես որտեղից, հայտնվում սեւավուն կերպարանքը: Նա ուղիղ գնում է ճանապարհի կողմն՝ ուշադրություն չդարձնելով ավտոմեքենաների վրա: Հասնելով մյուս կողմը՝ կերպարանքը նույնքան անսպասելիորեն անհետանում է:

Երկրորդ տեսագրության մեջ այդ ճանապարհից ոչ հեռու գտնվող խանութի մոտ ամրացված խցիկը նույնպես սեւավուն կերպարանք է նկարարահանել: Այս դեպքում ուրվականը նույնպես հայտնվում է անսպասելիորեն, բայց այս անգամ աշխատողի թիկունքին: Նա կանգնում է նրանից փոքր-ինչ դեպի ձախ ու քարանում: Շուրջ 20 վայրկյան կանգնելով այնտեղ՝ կերպարանքն անհետանում է:

https://www.youtube.com/watch?v=u9Fx3vOObxU

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս