Բաժիններ՝

Խարդախությամբ հափշատկել է ոսկեղենն ու գրավադրել

Օգոստոսի 14-ին Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչ՝ 1992թ. ծնված Հ.Պ-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ մեկ ամիս առաջ Ստեփանակերտ քաղաքի ավտոկայանի մոտ հանդիպել է իր ծանոթ Դ.Գ-ին, ով խաբեությամբ իրենից վերցրել է մեկ ոսկյա շղթա` խաչով և մինչ օրս չի վերադարձրել:

Կատարված ստուգումներից պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1982թ. ծնված Դ.Գ-ն, Հ. Պ-ի վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է նշված ոսկեղենը և գրավադրել 225 000 դրամի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս