Մոսկվայում վախճանվել է գրող Էդուարդ Ուսպենսկին
Մոսկվայում 80 տարեկան հասակում վախճանվել է գրող, սցենարիստ, մանկական գրքերի հեղինակ եւ հեռուստահաղորդավար Էդուարրդ Ուսպենսկին:
Ինչպես հայտնել են Ռուսաստանի զանգվածային լրատվամիջոցները վերջին տարիներին նա բուժվում էր ուռուցքային հիվանդությունից:
Օգոստոսի սկզբին հաղորդվել էր, որ գրողը կորցրել է գիտակցությունը Պուչկովո գյուղի՝ իր տանը, նրան անհետաձգելի օգնություն է պահանջվել:
Ուսպենսկին ստեղծել է բազմաթիվ հանրաճանաչ հերոսներ՝ կոկորդիլոս Գենային եւ Չեբուրաշկային, կատու Մատրոսկինին, Քեռի Ֆյոդորին, փոստատար Պեչկինին եւ շուն Շարիկին: Ընդհանուր առմամբ գրողի սցենարներով եւ ստեղծագործություններով նկարահանվել է 60 մուլտֆիլմ:
Ուսպենսկու ստեղծագործությունները թարգմանվել են 25 լեզուներով: