Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ, որի սկզբին հիշեցման կարգով ընգծվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով առաջնորդվելու պետական պաշտոնյայի առաքելությունը։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Հանդիպման մեկնարկին առողջապահական մարզային կառույցների հետ հետագա աշխատանքների կազմակերպման առաջարկները ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Պարոն Թորոսյանի հետ կարևորեցինք նման ձևաչափով հանդիպումների պարբերական բնույթն ու արդյունավետությունը՝ մարզերում առկա ոլորտային խնդիրների քննարկումները արագ կազմակերպելու և լուծումներ գտնելու տեսանկյունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզային նշանակություն ունեցող մի շարք հարցեր։ Անդրադարձել ենք նաև սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» միջոցառմանը մասնակցելու նպատակով տարվող նախապատրաստական աշխատանքներին, որոնց շրջանակներում սեպտեմբերի 8-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքները մարզերում համակարգելու և պատշաճ մասնակցություն ապահովելու համար համապատասխան հանձնարարականներ են տրվել մարզպետներին»,- գրել է նա: