Բաժիններ՝

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ԱԹՍ-ները Հայաստանի զորավարժարաններում հետախուզական թռիչքներ են իրականացրել

Ռուսաստանի դաշնության Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերը երկկողմ վաշտային մարտավարական զորավարժությունների շրջանակում «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում պայմանական հակառակորդի կրակակետերի և ռազմական օբյեկտների լուսա և տեսանկարահանման մոնիտորինգի առաջադրանքներ են իրականացրել: Այս մասին ասված է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«ԱԹՍ հաշվարկները կատարելագործել են տեղանքի օդային հետախուզման, պայմանական հակառակորդի կենդանի ուժի, օբյեկտների և ռազմական տեխնիկայի հայտնաբերման հմտությունները, որից հետո իրական ժամանակում դրանց կոորդինատները փոխանցել են ռազմաբազայի հրամանատարական կայան:

Անդրկովկասում զորամիավորման ԱԹՍ հաշվարկների հետ պարապմունքների յուրահատկությունն է ծովի մակարդակից ավելի քան 1500 մ բարձրության վրա և քամու մինչև 10 մ/վ պոռթկումների ուժգնության պայմաններում անօդաչու ավիացիոն տեխնիկայի կիրառումը:

Հայաստանում երկկողմ վաշտային մարտավարական զորավարժություններում ընդհանուր առմամբ ներգրավվել է ավելի քան 500 զինծառայող, այդ թվում` ԱԹՍ ավելի քանի 50 մասնագետ, ինչպես նաև շուրջ 100 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս