 
                        Ադամանդի գործարանի մոտ՝ ջրանցքի մեջ, դի է հայտնաբերվել
 
                                    Օգոստոսի 13-ին՝ ժամը 15:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում՝ ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է Ն. Ի.-ի (1935թ.) դին:
Փրկարարները ջրավազանից դուրս են բերել քաղաքացու դին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        