 
                        Քննարկվել է Արցախի պետհամալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման հարցը
 
                                    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 13-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանին եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին:
Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել Արցախի պետական համալսարանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցման գործընթացին:
Նախագահը կարեւորել է նախագծի իրականացումը՝ ընդգծելով, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող ենթակառուցվածքները կարեւոր ներդրում կունենան մայր բուհում գիտակրթական մակարդակի բարձրացման գործում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        