Բաժիններ՝

Այաթոլլա Խամենեին Իրանի տնտեսական խնդիրների արմատը տեսնում է ղեկավարության սխալների մեջ

Իրանի տնտեսական խնդիրների արմատը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլեւ ներքին ղեկավարության սխալները: Այդ մասին, ելույթ ունենալով Թեհրանում, հայտարարել է երկրի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:

«Տնտեսության փորձագետները եւ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ գտնում են, որ այդ խնդիրը ոչ միայն արտաքին, այլ ներքին պատճառ ունի: Հիմնական խնդիրը պատժամիջոցները չեն, այլ այն, թե մենք ինչպես ենք դրանցից գլուխ հանում»,- Twitter-ում արեւմտյան ԶԼՄ-ները եւ լրագրողները քաղվածքներ են մեջբերում նրա ելույթից:

«Անարդյունավետ կառավարումը հասարակ իրանցիների վրա ավելի մեծ ճնշում է գործադրում, քան պատժամիջոցները: Ես դա չեմ կարող դավաճանություն համարել, բայց դա մեծ սխալ է կառավարման գործում»,- հավելել է Ալի Խամենեին:

Ավելի վաղ ԱՄՆ-ը վերսկսել է Իրանի դեմ պատժամիջոցների առաջին բլոկի գործողությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս