Իսպանիայում ավելի քան 300 մարդ է տուժել համերգի ժամանակ հարթակի փլվելու պատճառով
Իսպանիայի Վիգո քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) ավելի քան 300 մարդ է օգնության դիմել համերգի ժամանակ փայտե հարթակի փլվելուց հետո: Այդ մասին օգոստոսի 13-ին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանային իշխանություններին:
Նրա տեղեկատվության համաձայն, ինը մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես կեսգիշերին՝ սպորտի եւ մշակույթի փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգի ընթացքում: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ տեղի ունեցածի հետեւանքով զոհեր չկան:
Իրավապահ մարմինները սկսել են պատահարի հետաքննությունը: Չի բացառվում, որ հարթակը փլվել է հանդիսականների չափազանց մեծ քաշի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: