Բաժիններ՝

Աշխարհում վաճառվել է 0 եվրո անվանական արժեքով ավելի քան հարյուր հազար թղթադրամ՝ Կառլ Մարքսի նկարով

Ամբողջ աշխարհում վաճառվել է զրո եվրո ավանական արժեքով ավելի քան հարյուր հազար հուշանվերային թղթադրամ՝ Կառլ Մարքի նկարով: Այդ մասին հայտնել է SWR հեռուստաընկերությունը:

Տրիր քաղաքում զբոսաշրջության ոլորտում շուկայավարությամբ զբաղվող ընկերությունը մարտ ամսին թողարկել է Մարքսի նկարով հուշանվերային թղթադրամներ՝ նվիրված գերմանացի փիլիսոփայի ծննդյան 200-ամյա տարեդարձին, որը նշում են մայիսի 5-ին:

Հինգ հազար օրինակ առաջին տպաքանակն իսպառ վաճառվել է մեկ ամիսից էլ պակաս ժամանակում: «Թղթադրամը մեծ ահանջարկ է վայելում: Ոչ ոք չէր սպասում, թե դրանք այդքան պահանջված կլինեն»,- պատմել է հուշանվերը թողարկած ընկերության ներկայացուցիչ Հանս Ալբերտ Բեքքերը:

Ինչպես հայտնել է Բեքքերը, հուշանվերային թղթադրամներն ուղարկվել են աշխարհի ավելի քան 40 երկիր, դրանք առանձնահատուկ ժողովրդականություն են վայելում Չինաստանում, ուր ուղարկվել է 25-ից մինչեւ 30 հազար օրինակ:

Ընկերության կայքում նշվում է, որ մանուշակագույն թղթադրամներն իսկական արժեթղթի տեսք ունեն: Դրանք տպված են կեղծումներից պաշտպանված թղթի վրա, ինչպես նաեւ ունեն ջրանիշ, հոլոգրամ, անհատական սերիական համար եւ պաշտպանության այլ տարրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս