Տղամարդը մեռած է ձևացել՝ փորձելով ազատվել կռվարար կնոջից, բայց բռնվել է
Հոնդուրասից սերված 27-ամյա Դենի Գոնսալեզը փորձել է նմանակել սեփական մահը, որպեսզի ազատվի կնոջից, որը համառորեն նրանից փող էր պահանջում: Այդ մասին հայտնել է Mirror-ը:
Գոնսալեզը, որն աշխատում է ԱՄՆ-ում, Հոնդուրասում ապրող իր կնոջն ուղարկել է լուսանկարներ, որտեղ նա պառկած է՝ մեռած ձեւանալով: Նա քթի մեջ բամբակ էր խրել եւ սպիտակ սրբիչով ծածկվել, որպեսզի իր ընտրյալը հավատա, որ ինքը գտնվում է դիարանում: Բացի այդ, ամուսինն այդ լուսանկարների հետ միասին ուղարկել է ծաղիկներով պատված դագաղի պատկեր:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Գոնսալեզը մահացել է «քաղցկեղից եւ ասթմայից»: ԱՄՆ տեղափոխվածի մահվան մասին լուրը հասել է տեղական լրատվամիջոցներին, իսկ հետո՝ խաբեբայի ազգականներին: Նրա հարազատները նկատել են, որ լուսանկարներում «մահացածը» քթի տակ ծիծաղում է, իսկ նրա գտնվելու վայրը բոլորովին նման չէ դիարանի. նա պարզապես պառկած էր մահճակալին: Լրագրողները գտել են Գոնսալեզին, եւ նա խոստովանել է, որ այլեւս չէր կարողանում տանել կնոջ պահանջները: Նրա խոսքով, կինն իրեն զանգահարում էր ամեն շաբաթ եւ զայրալից պահանջում, որ ինքն ավելի շատ փող ուղարկի: