Բաժիններ՝

«Ես երաշխավորում եմ ներդրումների անվտանգությունը. ոչ ոք չի կարող փայ մտնել». Նիկոլ Փաշինյան

«Բարեգործության համար գումարներ են մտնում Հայաստան, բայց այդ տրամաբանությունը պետք է փոխել, որովհետև 100 դոլար ուղարկեցինք, մարդը ծախսեց, հետո ի՞նչ է անելու»,- այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ միլիոնավոր դոլարներ են ուղարկում Հայաստան՝ բարեկամներին օգնելու համար. «Այն ժամանակ վախենում էին այստեղ բիզնես դնել, դրա համար էին այդպես անում, որովհետև մտածում էին, թե իրենց բիզնեսը կխլեն։ Ես ասում եմ՝ այդ Հայաստանն էլ չկա, ես երաշխավորում եմ ներդրումների անվտանգությունը։ Մենք երաշխավորում ենք՝ ոչ ոք չի կարող փայ մտնել, գործարարը կարող է օրինական աշխատել, որևէ մեկը նրան ոչինչ անել չի կարող, հետևաբար, սպասելու հարկ չկա, հաջողության օրինակներ կան։ Եթե կոռումպացված պայմաններում մարդիկ հաջողության են հասել, ապա հիմա՝ առավել ևս։ Ես ուզում եմ, որ բարեգործության տրամաբանությունը փոխենք աշխատանքի տրամաբանությամբ»։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ մայիսից սկսած Հայաստանում արտագաղթը կանգնել է. «Ավելի շատ մարդ գալիս է Հայաստան, քան հեռանում է Հայաստանից։ Մենք մեր հայրենիքից գնալու տեղ չունենք, պետք է գնացածներին վերադարձնենք Հայաստան»։

Այդ պահին Բերդի բնակիչներից մեկը բղավեց, թե իր երեխային 8 ամիս է՝ գողացել են, վարչապետը մոտեցավ, խնդրեց հանգստանալ և նշեց, որ իրավապահ մարմինները կզբաղվեն այդ հարցով։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս