Ամերիկյան խոշորագույն բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել քթամասի վրա
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Lockheed C-5 Galaxy խոշորագույն փոխադրական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Տեխասի նահանգի Սան Անտոնիոյի ռազմակայանում: Ինքնաթիռի, որի առավելագույն վերթիռային զանգվածը կազմում է 380 տոննա, շասսիի առջեւի կանգնակը դուրս չի եկել, ինչի հետեւանքով այն վայրէջք է կատարել քթամասի վրա:
Միջադեպի տեսագրությունը հայտնվել է Համացանցում։ Lockheed C-5 Galaxy-ն աշխարհում բեռնունակությամբ երրորդ սերիական ինքնաթիռն է խորհրդային Ան-225 «Մրիա» եւ Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներից հետո: C-5 Galaxy-ն շուրջ 120 տոննա բեռ է փոխադրում մոտավորապես 4,4 հազար կիլոմետր հեռավորության վրա: Նման դատարկ ինքնաթիռի քաշը մոտ 169 տոննա է հաղորվել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=Nw6mPKZcxcc