Մարտի 1-ի գործը վերաբացելուց հետո քննիչների շրջանում հարցում է անցկացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ-ում մարտի 1-ի գործը վերաբացելուց եւ նոր թափով քննություն սկսելուց առաջ քննիչների շրջանում ներքին հարցում է անցկացվել: Մասնավորապես, քննիչներին են ներկայացվել մարտի 1-ի գործերի նյութերը ծանոթանալու համար, որից հետո հետաքրքրվել են՝ արդյոք նրանք ունե՞ն ներքին համոզմունք, որ 2008թ. կատարվել է հանցագործություն, արդյոք վերագրված հանցագործությունը, քրեական հոդվածները հիմնավո՞ր են եւ արդյոք քննիչները կկարողանա՞ն մինչեւ վերջ առաջ տանել այդ գործը: Ու հարցման ենթարկված քննիչները միաձայն դրական պատասխան են տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով այդ մասին հարցին, ասել է. «Քննիչը ինքնուրույն դատավարական սուբյեկտ է, քննիչն ինքն է որոշում քննության ընթացքը եւ ինքն է պատասխանատու այդ քննության ե՛ւ արդյունավետության, ե՛ւ օրինականության համար: Քննիչը, եթե համոզված չլինի իր գործողությունների օրինականության մեջ, ճշմարտացիության մեջ, նա երբեք որեւէ գործողություն չի անի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս