Մեդվեդևը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները համեմատել է տնտեսական պատերազմ հայտարարելու հետ

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետագա ուժեղացումը կարելի կլինի գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

«Ես չէի ցանկանա մեկնաբանել ապագա պատժամիջոցների շուրջ խոսակցությունները, բայց կարող եմ ասել մի բան՝ եթե հետեւի բանկերի գորունեության կամ այս կամ այն աժույթի օգտագործման արգելման տիպի մի բան, ապա դա կարելի կլինի որակել միանգամայն շիտակ, այն է՝ տնտեսական պատերազմի հայտարարում: Եվ այդ պատերազմին հարկավոր կլինի հակազդել տնտեսական մեթոդներով, քաղաքական մեթոդներով: Եվ մեր ամերիկացի ընկերները դա պետք է հասկանան»,- ասել է վարչապետը:

Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչն օգոստոսի 9-ին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կվերաբերեն ամերիկյան մի շարք ապրանքների ու ծառայությունների արտահանմանը, այդ թվում՝ էեկտրոնիկայի, նավթի-գազի ճյուղի տեխնոլոգիաների մատակարարումներին:

«Սահմանափակիչ միջոցները կներառեն բարձրտեխնոլոգիական բազմաթիվ ոլորտներ, ներառյալ էլեկտրոնիկան եւ հաղորդակցությունները, լազերները, սենսորները, ինչպես նաեւ նավթի ու գազի վերամշակման առաջավոր տեխնոլոգիաները»,-հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը:

Նույն օրը ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան միջոցներ է մշակելու ԱՄՆ-ի կողմից արված ոչ բարեկամական քայլին:

«Ռուսական կողմը քանիցս նախազգուշացրել է, որ ուժի դիրքից վերջնագրերի լեզվով խոսելը անօգուտ է ու անհեռանկարային»,- ասել է Զախարովան Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ: Նրա խոսքով՝ «այդ ֆոնին տարօրինակ են հնչում Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը շարունակելու պատրաստակամության վերաբերյալ ամերիկյան վարչակազմի պնդումները»: «Դա չքողարկված երկերեսանիություն է»,-հայտարարել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս