«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի բոլոր շահառուներն, անկախ բնակավայրից, կստանան հասանելիք աջակցությունը
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի բոլոր շահառուները, անկախ նրանից, քաղաքում են բնակվում, թե գյուղական վայրում, պատշաճ կարգով կստանան իրենց հասանելիք աջակցությունը: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նիստին այս մասին նշեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
«Անկախ նրանից, շահառուն գտնվում է Երևանում, թե գյուղական վայրում, միևնույն է, նա ստանալու է հիմնադրամի կողմից հատկացված հատուցումը: Մեր գործընկեր բանկերի հետ պայմանագրերն այնպիսին են, որ եթե շահառուն հաշմանդամություն ունի, թոշակառու է, հեռավոր վայրում է ապրում, ապա բանկն ինքն է տանում գումարն ամեն ամիս հասցնում: Բանկը չի պարտավորեցնում, որ շահառուն գա հասնի բանկի մասնաճյուղ: Դրա համար էլ մենք ընտրել ենք այնպիսի բանկեր, որոնք ունեն մասնաճյուղային լայն ցանց: Ես ձեզ վստահեցնում եմ՝ բոլորն, անկախ իրենց բնակավայրից, հիմնադրամի գումարները կստանան»,- Վարուժան Ավետիքյանը: