Կրակայրիչների արտադրությունն ընդլայնելու նպատակով կիրականացվի 850 մլն դրամի ներդրումային ծրագիր
Կառավարությունը «Սահլևս» ՍՊԸ-ին տրամադրեց ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգման արտոնություն:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է ընդլայնել արդեն իսկ գործող կենցաղային կրակայրիչների արտադրամասը արտադրանքի համար անհրաժեշտ հումքով և նյութով։
«Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 850 մլն դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 90 նոր աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ասաց Մինասյանը: