Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաքննիչ բողոքի քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը:

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն էին ներկայացրել նաև Ազգային ժողովի 45 պատգամավորներ, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է միջնորդությունը՝ ընդգծելով, որ ազատության մեջ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը:

Տեսանյութեր

Լրահոս