Հայաստանը 7-ից 4-րդ տեղն է բարձրացել համացանցից վարակման փորձերի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով
Հայաստանում 2018թ. ապրիլ-հունիսին օգտատերերի սարքերի 29,98% -ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։ 2018թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 36,78% և 7-րդ տեղ, իսկ 2017 երկրորդ եռամսյակում՝ 21,58% և 15-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։
| Երկիր | Գրոհի ենթարկված օգտատերերի %-ը, ապրիլ-հունիս, 2018թ. пользователей, апрель-июнь, 2018г | |
| 1 | Բելառուս | 33,49 |
| 2 | Ալբանիա | 30,27 |
| 3 | Ալժիր | 30,08 |
| 4 | Հայաստան | 29,98 |
| 5 | Ուկրաինա | 29,68 |
| 6 | Մոլդովա | 29,49 |
| 7 | Վենեսուելա | 29,12 |
| 8 | Հունաստան | 29,11 |
| 9 | Ղրղզստան | 27,25 |
| 10 | Ղազախստան | 26,97 |
| 11 | Ռուսաստանի Դաշնություն | 26,93 |
| 12 | Ուզբեկստան | 26,30 |
| 13 | Ադրբեջան | 26,12 |
| 14 | Սերբիա | 25,23 |
| 15 | Քաթար | 24,51 |
| 16 | Լատվիա | 24,40 |
| 17 | Վիետնամ | 24,03 |
| 18 | Վրաստան | 23,87 |
| 19 | Ֆիլիպիններ | 23,85 |
| 20 | Ռումինիա | 23,55 |
2018թ. 2-րդ եռամսյակում աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների միջին հաշվով 19,59%-ը գոնե մեկ անգամ ենթարկվել է Malware կարգի վեբ-գրոհի, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 17,26%.
«Հայաստանը հաստատուն քայլերով վեր է բարձրանում այն երկրների ցանկում, որոնց օգտատերերն առավել հաճախ են ենթարկվում համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Դա վկայում է երկրի նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճի մասին, ինչպես նաև այն մասին, որ Հայաստանի օգտատերերը ավելի հաճախ են մտնում վնասաբեր բովանդակությամբ կայքեր։ Վեբ-սպառնալիքներից օգնում են պաշտպանվել միայն զգոնությունը և սարքում վեբ-պաշտպանության գործառույթով հուսալի հակավիրուսային լուծման առկայությունը»,- պարզաբանում է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն



