Բաժիններ՝

«Բուֆոնը վստահ էր, որ «Յուվենթուսը» կստորագրի Ռոնալդուին». Գործակալ

«ՊՍԺ-ի դարպասապահ  Ջանլուիջի Բուֆոնը համոզված էր, որ իր նախկին ակումբը՝ «Յուվենթուսը», ստորագրելու է  Կրիշտիանու Ռոնալդուին»,- նշել է դարպասապահի գործակալ Սիլվիանո Մարտինան:

«Երբ հայտնվեցին առաջին լուրերը, նա վստահ էր, որ «Յուվեն» կստորագրի նրան:

Ջանլուիջին հպարտ էր, որ կրում էր «Յուվենթուսի» շապիկը:  Նա շատ զգացմունքային անձնավորություն է, և ես հուսով եմ, որ նա ստիպված չի լինի խաղալ թուրինցիների դեմ: Դա ցավ կպատճառի նրան:

Բուֆոնը կարո՞ղ է վերադառնալ «Յուվենթուս»: Ես չգիտեմ, բայց չեմ կարծում, որ ՊՍԺ-ն պատրաստ կլինի բաց թողնել նրան: Սա իմ անձնական կարծիքն է, նման հարց չի քննարկվել»,- ասել է Մարտինան:

Նշենք, որ մամուլում շրջանառվում էր տեղեկություն, ըստ որի՝ Բուֆոնը զղջացել է իր տեղափոխման համար այն բանից հետո, երբ Ռոնալդուի տրանսֆերը հաստատվել է:

Խոսակցությունների պատճառ էր դարձել Բուֆոնի մի փոքր կոպիտ պատասխանը՝ Ռոնալդուի մասին հարցին:

««Յուվենթուսը» հետաքրքրում է  ինձ՝ միայն որպես հանդիսատես»:

«Յուվենթուսը» բացառիկ ակումբ է, ինչպես և ՊՍԺ-ն, և, իմ կարծիքով, երկու ակումբներն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց թիմերը հնարավորինս մրցունակ դառնան»,- ասել է Բուֆոնը:

Ավելի վաղ Բուֆոնը նշել էր, որ Ռոնալդուի տեղափոխությունը գնահատում է դրական:

«Ես ուզում էի, որ Ռոնալդուն տեղափոխվի «Յուվենթուս», նա կդառնա թիմի նոր հերոսը, նա մեծ օգուտ կբերի թիմին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս