Վարորդը մահացել է պատահարից օրեր անց
Հուլիսի 29-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խորենացու փողոցում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ բախվել բենզալցակայանի ծածկի երկաթե հենակին. 27-ամյա վարորդը եւ 18-ամյա ու 16-ամյա ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 4-ին, ժամը 20.00-ին, վարորդը` 1991 թ. ծնված Խաչիկ Մկրտչյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: