Բաժիններ՝

Սևանա լճի տարածքում իրականացվում է ուժեղացված ծառայություն. խորհրդակցություն ԱԻՆ-ում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 6-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցել է անցած շաբաթվա ընթացքում կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 23763 ահազանգ: Նախորդ շաբաթ հրդեհների թիվն ավելացել է՝ 350 հրդեհ, որից 204-ը՝ խոտածածկ տարածքներում, այրվել է մոտ 375 հա տարածք: Անդրադառնալով ծառայության ընթացիկ աշխատանքներին՝ գնդապետ Նահապետյանը նշել է նաև, որ հուլիսի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված դաշտային խոհանոց մրցույթում մասնակցություն է ունեցել նաև հայկական թիմը, որը բավական հաջող է հանդես եկել և արժանացել հանդիսատեսի համակրանքին: Ծառայության տնօրենը նշել է նաև, որ փրկարարները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Սևանա լճի լողափերում:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին, որոնք վերաբերում էին աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու կառուցվածքային փոփոխություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս