Ոստիկանությունը փնտրում է անհետ կորած 28-ամյա Վարդան Հարությունյանին
Լոռու մարզի Յաղդան գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Վարդան Հարությունյանը հուլիսի 29-ին, ժամը 15-ի սահմաններում, տնից դուրս է եկել, և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Ոստիկանությունը փնտրում է անհետ կորած քաղաքացուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Վարդան Հարությունյանի հասակը մոտ 165-ից 170 սմ է: Հագին եղել է սպորտային տաբատ, կապույտ շապիկ, սև սպորտային կոշիկներ:
Անհետ կորածի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին իրավապահները խնդրում են դիմել ոստիկանության Ստեփանավանի կամ մոտակա բաժին: Զանգահարել 1-02, 094-72-78-55 կամ 099-72-78-55 հեռախոսահամարներով: