«Մարտի 1-ի համար մեղադրել միայն Քոչարյանին ու չմեղադրել այն կողմին, ով դա արել է, սխալ եմ համարում». Վոլոդյա Հովհաննիսյան

ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը գտնում է՝ Մարտի 1-ի գործով պետք է հարցաքննության կանչեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեսակետ հայտնեց, որ 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած զարգացումների համար մեղավոր են երկու կողմերն էլ.

«Ես գտնում եմ՝ սխալ էր Մարտի 1-ը, բայց դրա համար մեղադրել միայն Քոչարյանին, չմեղադրել այն կողմին, ով դա արել է, սխալ եմ համարում»։

Հարցին՝ ո՞վ է դա արել, Վ. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Իրական մեղավորները և՛ իշխանություններն են, և՛ այն մարդիկ, ովքեր հրահրում էին ամբոխին մահակներով հարձակվել ոստիկանական շղթայի վրա, ովքեր այրում էին ոստիկանական և քաղաքացիական մեքենաներ, ովքեր ծեծում էին ոստիկաններին՝ մահամերձ վիճակի հասցնելով, ովքեր թալանում էին խանութները, ու հրճվում էին, որ թալանում են Լֆիկի խանութը»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս