Օգտագործեք այս մթերքը՝ խնդիրներից խուսափելու համար
Առողջ սննդակարգին հետևելն անհրաժեշտ է ոչ միայն քաշը կարգավորելու, այլև հորմոնալ հավասարակշռությունը, վերարտադրողական համակարգի առողջությունը պահպանելու համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ որոշակի մթերքի օգտագործումը հնարավորություն է տալիս օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով, պահպանել հորմոնալ հավասարակշռությունը:
Յոգուրտ: Յոգուրտն առողջության համար բազմաթիվ հատկություններ ունի: Մասնագետների կարծիքով՝ դրա օգտագործումը կարևոր է կնոջ առողջության համար: Կաթնամթերքի այս տեսակը պրոբիոտիկներ է պարունակում, որոնք օգնում են լավացնել աղիների աշխատանքը, օրգանիզմը հագեցնել կալցիումով, որը հատկապես կարևոր է ոսկորների առողջության համար: Օրգանիզմի համար կարևոր է նաև վիտամին D-ի բավարար մակարդակը:
Յուղոտ ձուկ: Օմեգա-3 ճարպաթթուները կենսական կարևորություն ունեն կնոջ առողջության համար: Դրանք կարող են օգնել կանխարգելել սրտանոթային հիվանդությունների, հիպերտոնիայի, բորբոքային հիվանդությունների, դեպրեսիայի զարգացման հավանականությունը:
Բանջարեղեն: Բանջարեղենը հակաօքսիդանտների աղբյուր է: Դրանք կարող են օգնել ապահովել հորմոնալ հավասարակշռությունը, ստանալ անհրաժեշտ սննդարար նյութերը:
Համեմունք: Խոտաբույսերն ու համեմունքը կարող են օգնել պահպանել մաշկի առողջությունը: Դարչինը, իմբիրն ու սխտորը կանանց օգնում են կարգավորել հորմոնները:
Ավոկադո: Ավոկադոն հարուստ է առողջ ճարպերով, օգնում է օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով: Այն հարուստ է նաև բջջանյութով, մագնիումով, կալիումով, վիտամին E-ով, ֆոլաթթվով, B խմբի վիտամիններով:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը