Բաժիններ՝

Մահացած անձը ոչ թե Լևոն Մարգարյանն է, այլ Երվանդ Բաբայանը. ոստիկանություն

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ վրաերթի հետևանքով մահացած անձը ոչ թե 79-ամյա Լևոն Մարգարյանն է, այլ` 1950 թ. ծնված Երվանդ Բաբայանը:

Օգոստոսի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա Լեւոն Մարգարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս