Բաժիններ՝

Էմերսոն Մնանգագվան հաղթանակ է տարել Զիմբաբվեի նախագահական ընտրություններում

Զիմբաբվեի գործող նախագահ Էմերսոն Մնանգագվան հաղթանակ է տարել երկրում կայացած նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտնել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Պետության գործող ղեկավարի օգտին, որը ներկայացնում է «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն – Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը, ձայն է տվել ընտրություններին մասնակցած 2,46 միլիոն մարդ կամ 50,8 տոկոսը:

«Շարժում հանուն ժողովրդավարական փոփոխությունների» ընդդիմադիր կուսակցությունից նրա հիմնական մրցակցի՝ Նելսոն Չամիզայի օգտին քվեարկել է 2,15 միլիոն մարդ կամ ընտրողների 47,3 տոկոսը: Մնանգագվան իր Twitter-ում երկրի բնակչությանը միասնության կոչ է արել, ընդդիմությունը հայտարարել է, թե չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ մտադիր է դրանք վիճարկել դատական կարգով, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս