Բաժիններ՝

Թրամփն անհամբերությամբ է սպասում Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ամերիկացի զինծառայողների աճյունների վերադարձմանն աջակցելու համար, որոնք զոհվել են Կորեական թերակղզում պատերազմի տարիներին, եւ հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում նրա հետ նոր հանդիպմանը։

«Շնորհակալությու՛ն, նախագահ Կիմ Չեն Ուն, որ կատարում եք ձեր խոստումը եւ գործի եք դրել մեր հիանալի եւ սիրելի (համաքաղաքացիների) աճյունները հայրենիք ուղարկելու գործընթացը, որոնք չվերադարձան մարտի դաշտից»,- գրել է Թրամփն իր ուղերձում: Նա նաեւ ԿԺԴՀ-ի առաջնորդին շնորհակալություն է հայտնել նրանից ստացած «հաճելի նամակի» համար եւ իրենց մոտալուտ անձնական հանդիպման հույս է հայտնել:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել ամերիկացի զինծառայողների աճյունները: Աճյունների հայրենադարձման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին Կորեայի Հանրապետության Օսան ավիաբազայի տարածքում: Նույն օրն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Փիռլ Հարբոր – Հիքամ ռազմակայանում, որը գտնվում է Հոնոլուլուում (Հավայիի նահանգ), կայացել է զոհված ամերիկացի զինվորների ԱՄՆ վերադարձման արարողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս