Նոր Զելանդիայի վարչապետը դեկրետային արձակուրդից հետո վերադարձել է պաշտոնավարմանը
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դեկրետային արձակուրդից հետո վերադարձել է իր պարտականությունների կատարմանը: Այդ մասին հայտնել է TVNZ հեռուստաալիքը:
Նա ծննդաբերության կապակցությամբ արձակուրդ էր վերցրել վեց շաբաթ առաջ: Արդեռնի բացակայության ընթացքում վարչապետի պարտականությունները կատարում էր նրա տեղակալ Ուինսթոն Փիթերսը:
Լույս օգոստոսի 2-ի գիշերը Փիթերսը Սինգապուր՝ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ընկերակցության նախարարական հանդիպման է մեկնել արտաքին գործերի նախարարի նախկին կարգավիճակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: