Բաժիններ՝

Սպիտակ տունը հավաստեց չինական արտահանման մաքսը մինչև 25 տոկոս բարձրացնելու Թրամփի պլանները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է 200 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման մաքսերը ոչ թե 10 տոկոսով բարձրացնելու, ինչի մասին նա ասում էր ավելի վաղ, այլ 25 տոկոսով բարձրացնելու հարցը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:

«Սակագների հնարավոր բարձրացումը միտված է վարչակազմին լրացուցիչ գործիքներով զինելուն, որոնք Չինաստանին կդրդեն փոխելու իր կործանարար քաղաքականությունն ու պահվածքը»,- ասված է պետական պաշտոնյայի հայտարարության մեջ:

Իր հերթին, ՉԺՀ-ն պատրաստ է հակահարված տալու ԱՄՆ-ին: Ինչպես հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, Պեկինը «որոշակիորեն հակամիջոցներ կձեռնարկի իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար»:

ԱՄՆ-ի կողմից շանտաժն ու ճնշումը չեն գործի Չինաստանի դեպքում»,- ընդգծել է նա: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երեք իրազեկ անձանց, տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կառաջարկի չինական ապրանքների եւ ծառայությունների ներմուծման համար 200 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել 25 տոկոսի չափով՝ պլանավորված 10 տոկոսի փոխարեն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս