Բաժիններ՝

«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրենը քաղաքաշինության կոմիտեի նախագահին ներկայացրել է հիմնադրամի իրականացրած եւ ընթացիկ ծրագրերը

«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին է ներկայացրել հիմնադրամի կյանքի կոչած և ընթացիկ ծրագրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, հանդիպմանը շեշտվել է, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամի և Քաղաքաշինության կոմիտեի համագործակցությունից և մայրաքաղաքը կշահի, և հիմնադրամը կծառայի իր նպատակին:

Հիմնադրամը պատրաստ է դիտարկել Քաղաքաշինության կոմիտեից ստացված առաջարկը՝ Երևանի ճարտարապետական արժեք ներկայացնող որևէ կառույց վերականգնելու վերաբերյալ: Հին Երևանից մնացած կղզյակները կյանքի վերադարձնելու պայմաններից մեկը՝ շենքը հետագայում շահույթ չհետապնդող նպատակներով օգտագործելն է:

Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը համագործակցելու և ծրագրեր մշակելու պատրաստակամություն է հայտնել: «Առաջարկների պակաս չի լինի. Դրանք գուցե դիտարկվեն ոչ միայն ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վերականգնման շրջանակներում: Երևանում անելիքներն, իսկապես շատ են՝ սկսած ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունից մինչև կանաչապատման հարցերը» :

Հիմնադրամի կատարած աշխատանքն ավելի տեսանելի է Սբ. Սարգիս եկեղեցու և Փարաջանովի թանգարանի միջև գտնվող, Իսրայելյան փողոցի վրա վերականգնված շենքում, որտեղ և պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս