Բաժիններ՝

«Բարսելոնան» կարող է ստորագրել Մինյոլեին

«Լիվերպուլի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն:

29-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնան», այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Կատալոնացիները պատրաստվում են ստորագրել բելգիացուն այն դեպքում, եթե թիմից հեռանա Յասփեր Սիլեսենը: Ակումբում կարծում են, որ Սիլեսենը Մարկ-Անդրե Տեր-Շտեգենի մակարդակին համապատասխան փոխարինող չէ:

Նախորդ մրցաշրջանում Մինյոլեն զիջեց իր տեղը Լորիս Կարիուսին մերսիսայդյան ակումբի հիմնական կազմում, իսկ այժմ՝ Ալիսոնի տրանսֆերից հետո, նրա համար թիմում տեղ ունենալն ավելի բարդ է լինելու:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս