Բաժիններ՝

Բելգիայի ոստիկանությունը կադրերի խիստ կարիք ունի

Բելգիայի ոստիկանությունը կադրերի խիստ կարիք ունի: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է կարգի պահապանների արհմիության (SLFP) ներկայացուցիչ Վանսեն Ուսենը։ Նրա խոսքով՝ դաշնային ծառայության համար պահանջվում է1610 գործակալ, շրջանային կոմիսարիատներին՝ 2097 աշխատակից:

Ուսենը նշել է, որ կադրերի պակասի կապակցությամբ «ոստիկանությունն ստիպված է կրճատել պարեկային գործունեությունը»: Նա հավելել է, որ կադրերի անբավարարության հետ կապված իրադրության պատճառով արհմիությունը դիմել է երկրի ՆԳ նախարարության ղեկավարությանը՝ խնդրելով արագացնել ոստիկանական կադրերի հավաքագրումը: 2017 թվականի ապրիլին De Morgen թերթը հաղորդել էր Բելգիայի դաշնային ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումների շարքերում առկա դեֆիցիտի մասին:

Հրատարակության տվյալներով՝ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ 20 մասնագետներ պատրաստվում էին լքել ստորաբաժանման շարքերն այն քննադատության պատճառով, որին նրանք ենթարկվել էին ահաբեկչական գործողություններից հետո, որոնք 2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելում իրականացվել էին «Զավենտեմ» օդանավակայանում եւ մետրոյի «Մալենբեկ» կայարանում: Այն ժամանակ ահաբեկչության զոհ դարձավ 32 մարդ, ավելի քան 320 հոգի վերքեր ստացան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս