Հոգեբուժական կենտրոնում հիվանդը ծեծի է ենթարկել բուժանձնակազմին
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, նախօրեին «Ավան հոգեկան առողջության կենտրոնում» միջադեպ է գրանցվել՝ կենտրոնի հիվանդներից մեկի մասնակցությամբ:
43-ամյա տղամարդը փայտի կտորով և աթոռով հարվածներ է հասցրել կենտրոնի հիվանդապահին և բուժքրոջը:
Հարվածների հետևանքով նրանք մարմնական վնասվածքներ են ստացել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: